ՊՆ-ում քննարկել են Հայաստանի շուրջ ձևավորված սպառնալիքների գնահատման հարցեր
24/01/2014 11:24

ՊՆ-ում քննարկել են Հայաստանի շուրջ ձևավորված սպառնալիքների գնահատման հարցեր

Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում, այսօր  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ և քննարկել Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և սպառնալիքների գնահատման առնչվող հարցերը: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նման հանդիպումները շարունակական դարձնելու և ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտման, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծության վերաբերյալ հայկական փորձագիտական շրջանակների գնահատականներն ստանալու վերաբերյալ: 

 

ՊՆ-ում քննարկել են Հայաստանի շուրջ ձևավորված սպառնալիքների գնահատման հարցեր