.jpg)
ՊՆ. Հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը պակասել են
Հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը հայ-ադրբեջանական սահմանին, նախորդ երկու օրերի համեմատ, մի փոքր նվազել են: Այս մասին Aysor.am-ին հաղորդեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ լարվածությունը սահմանագծին պահպանվում է:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, Ադրբեջանը դիվերսիոն խմբերը, երկու ուղղություններով հարձակում են իրականացրել ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում երկուստեք զոհեր ու վիրավորներ են գրանցվել: Միջադեպին նախորդող օրերին ևս, առաջնագծում բավականին լարված էր, ավելին, հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ լարվածությունն առաջնագծում հասել է գագաթնակետին: Հունվարի 24-ին, Ադրբեջանի օդուժը օդ բարձրացվեց և թռիչքներ իրականացրեցին սահմանի ադրբեջանական հատվածում:
ԼՂՀ ՊԲն արձագանքելով ստեղծված իրավիճակին` հայտարարեց, որ ԼՂՀ ՊԲ ՀՕՊ ուժերը հետևում են ադրբեջանական օդուժի շարժերին ու տիրապետում իրավիճակին: