.jpg)
Տ. Բալայան. Տպավորություն է, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել
Հունվարի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Նման գրառում է կատարել Facebook-յան իր էջում ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն:
Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի»,- գրել է Տ. Բալայանը:
Նշենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների` Փարիզում կայացած հանդիպումից հետո, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը մեկնաբանելով այն, նշել է, որ «Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների առանցքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն է»:
Նախորդող հրապարակում` Փարիզում կայացել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը