.jpg)
Մանկական ու մայրական մահացությունների թիվը նվազել է
2013թ-ին Հայաստանում մանկական մահացության գծով արձանագրվել է 9.9 պրոմիլ մահացություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նախարարը փոխանցեց, որ նախորդ տարիների կտրվածքով այս ցուցանիշն ամենաբարվոքն է, այն 2 անգամ պակաս է, քան ԱՊՀ երկրների ցուցանիշներից, սակայն երկու անգամ ավելին է, քան Եվրոպական երկրների ցուցանիշը: Դ. Դումայանն ընդգծեց, որ մանկական մահացության կրճատման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, նաև միջազգային կազմակերպությունների օգնությամբ:
ԱՆ նախարարը նաև նշեց, որ մայրական մահացության հարցում ևս առաջընթաց է արձանագրվել: Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը 5 մլն բնակչություն ունեցող երկրների համար առաջարկում է հաշվարկներ կատարել եռամյա կտրվածքով, և ըստ եռամյա հաշվարկի, Հայաստանում մայրական մահացությունը կազմում է 21.2 տոկոս` 100 000 կենդանի ծննդի նկատմամբ: ԱՊՀ երկրներում այս ցուցանիշը 29.3 տոկոս է, սակայն եվրոպական երկրների նկատամամբ դեռևս մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում բարձր է: