Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը քարաթափման պատճառով փակվել է
29/01/2014 13:08

Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը քարաթափման պատճառով փակվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում հունվարի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ճանապարհի վերին շեպից տեղի է ունեցել քարերի փլուզում, ինչի հետևանքով քարերի զանգվածն ամբողջ լայնությամբ և 30 գծամետր երկարությամբ փակել է ճանապարհը։

Ճանապարհաշինարարները փլուզված հատվածում անմիջապես սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները։ Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է։ Երթևեկությունը նշված ճանապարհահատվածում մասսամբ կվերականգնվի ժամը 14:00-ի սահմաններում։

Ավտոճանապարհն ամբողջությամբ բաց կլինի ժամը 20:00-ից։ 

 

Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը քարաթափման պատճառով փակվել է