Զինվոր է զոհվել
29/01/2014 10:24

Զինվոր է զոհվել

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը:

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Կարեն Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Զինվոր է զոհվել