.jpg)
Արտակ Դավթյան. Դիվերսիաների առկայությունն Ալիևի ցանկությունն է
Շփման գծում ադրբեջանական կողմի դիվերսիայի և դիպուկահարների ակտիվությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական հռետորաբանության շարունակությունն է: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
«Շփման գծում դիպուկահարների, դիվերսիաների առկայությունը Ադրբեջանի նախագահի ցանկությունն է: Նրանց նախագահի ռազմական հռետորաբանությունն արտացոլվում են նման գործողություններում»,- ասաց Ա. Դավթյանը:
Շարունակելով խոսքը` Ա. Դավթյանն ասաց, որ Ադրբեջանի նման գործողություններին և հայկական կողմը, և միջազգային հանրությունը պետք է համարժեք պատասխան տան:
Եզրափակելով խոսքը` պատգամավորը նշեց, որ հայկական կողմի և ԵԱՀԿ դիտորդների խաղաղ կոչերն Ադրբեջանի համար անհասանելի են: