Նախօրեին զոհված զինվորը պարգևատրվեց
30/01/2014 11:43

Նախօրեին զոհված զինվորը պարգևատրվեց

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը:

Նախորդող հրապարակում՝ Զինվոր է զոհվել

Նախօրեին զոհված զինվորը պարգևատրվեց