Քաղաքապետարան. Երևանի 400 անապահով բնակիչ ապահովվում  է տաք սննդով
30/01/2014 20:08

Քաղաքապետարան. Երևանի 400 անապահով բնակիչ ապահովվում է տաք սննդով

Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչ Միխայիլ Ուիբելի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Միխայիլ Ուիբելը նշել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Գերմանական կարմիր խաչի միջև 2013 թվականի հոկտեմբերին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում Երևան քաղաքի սոցիալապես առավել անապահով ավելի քան 400 շահառուներ Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի շրջանակում ապահովվում են տաք սննդով:
 

Քաղաքապետարան. Երևանի 400 անապահով բնակիչ ապահովվում է տաք սննդով