.jpg)
Բորիս Նավասարդյան. ԵՄ-ի հետ ինտեգրացիան ձեռնտու չէ հայ օլիգարխներին
Իրականում Հայաստանի և Ուկրաինայի միջև տարբերությունները բավականին շատ են և հենց այդ պատճառով է, որ այն ինչ տեղի ունեցավ Կիևում՝ չի լինում Երևանում: Այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ-ի Facebook-յան ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Կան մի քանի գործոններ և ես կներկայացնեմ դրանցից միայն կարևորագույնները»,- ասաց Բորիս Նավասարդյանն ու թվարկեց.
«Նախ Ուկրաինայի ակտիվ քաղաքացիները հստակ հասկանում ու գիտակցում են, թե ինչ կտա Ուկրաինայի ինտեգրացումը Եվրամիությունը: Երկրորդ կարևոր գործոնը երկրի օլիգարխիան է. Հայաստանյան օլիգարխները ոչ մի գործարար կապ կամ շահ չունեն ԵՄ-ից, ուստի նրանց այդ ինտեգրացիան պետք չէ: Սրա փոխարեն Ուկրաինայի օլիգարխներին ձեռնտու է ԵՄ-ի հետ համագործակցությունը»,- ասաց Բորիս Նավասարդյանն ու որպես երրորդ կարևորագույն գործոն առանձնացրեց երկրների ընդդիմադիր կուսակցությունները.
«Քաղաքական կուսակցությւոններն Ուկրաինայում հասկանում են, որ իրենց հաջողությունները կապված են քաղաքացիների հետ: Բնականաբար, այդ կուսակցությունները հստակ ներկայացնում են այլընտրանք Յանուկովիչին: Մեզ մոտ հակառակն է՝ կուսակցությունները կարծում են, որ հաջողության կամ անհաջողության կերտողն իրենք են»,- ասաց Բորիս Նավասարդյանը: