Ա. Բաղդասարյան. 2014թ. Ստեփանավանի օդակայանը կսկսի գործել
01/02/2014 14:35

Ա. Բաղդասարյան. 2014թ. Ստեփանավանի օդակայանը կսկսի գործել

2014թ. Ստեփանավանի օդակայանը կսկսի գործել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ օդանավակայանը կօգտագործվի ՀԱՊԿ երկրների ԱԻ նախարարությունների չվերթների, ինչպես նաև քաղաքացիական թռիչքների համար:

Անդրադառնալով 2014 թ. անելիքներին՝ նա նշեց, որ ԱԱԽ-ում քննարկել են ՀՀ-ԵՄ 2014-12015 թ. գործողությունների ծրագիրը: «Մենք շարունակելու ենք համագործակցություն ԵՄ-ի հետ, որը ընդգրկում է 160 գործողություն՝ արդիականացնելով մեր պետական ինստիտուտները, տնտեսական դաշտում կշարունակվի համագործակցությունը այնքանով, որքանով չի խանգարում ՀՀ-Մաքսային միության համագործակցությանը: ՀՀ-ՆԱՏՕ, ՀՀ-ՀԱՊԿ համագորկցությունը ևս կշարունակվի»,-ասաց նա:

 

 

Ա. Բաղդասարյան. 2014թ. Ստեփանավանի օդակայանը կսկսի գործել