Ա. Բաղդասարյան. Կարևոր է, որ ՀՀ զինված ուժերը շարունակաբար ամրապնդվեն
01/02/2014 12:48

Ա. Բաղդասարյան. Կարևոր է, որ ՀՀ զինված ուժերը շարունակաբար ամրապնդվեն

ՀԱՊԿ գլխավոր քարտուցարը բազմիցս արձագանքել է Ադրբեջանի կողմից կատարվող սադրանքներին, մենք չենք կարող ակնկալել, որ յուրաքանչյուր դեպքի առթիվ նրանք կարձագանքեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին:
 
«Առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կհյուրընկալեմ, կքննարվի այս հարցը, բայց նրանք բազմիցս դատապարտել են ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, և յուրաքանչյուր դեպքի հետ չենք կարող արձագանք ակնկալել: Սա 6 երկիր միավորող ռազմաքաղաքական դաշինք է, բայց մենք նրանց պարբերաբար տեղեկացնում են և նրանք տեղեկացված են»,-ասաց նա:


Նրա խոսքով` Ադրբեջանը պարբերաբար սադրանքների է դիմում, սակայն ստանում է հակահարված, իսկ Մինսկիի խմբից չենք կարող ակնկալել, որ կտադափետեն Ադրբեջանին:

«Ադրբեջանը իր դիպուկարաներին օգտագործում է, նախահարձակ լինում, հետո հայտնում, որ մենք են հարձակվել, և այդ մոտեցումը շարունակական է: Սահմանի վրա լարվածությունը մտահոգիչ է, սակայն Մինսկի խմբից մենք կարող ենք ակնկալել, որ դատապարտեն ուժի սպառնալիքի կիրառումը: Կարևորն այն է, որ ՀՀ զինված ուժերը շարունակաբար ամրապնդվեն, սրանք պատահական սադրանքներ չեն և դրանց պետք է տրվի գնահատական, որովհետև նրանք փորձության են ենթարկվում ՀՀ զինված ուժերը և ստանում արժանի հակահարված»,-ասաց Արթուր Բաղդասարյանը: 

Ա. Բաղդասարյան. Կարևոր է, որ ՀՀ զինված ուժերը շարունակաբար ամրապնդվեն