.jpg)
Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցչության անդամներն այսօր այցելել են Ադրբեջանում պահվող 77-ամյա Մամիկոն Խոջոյանին: Այս մասին տեղեկանում ենք haqqin.az-ից: Կայքի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում փոխանակվել է տեղեկատվություն Մամիկոն Խոջոյանի ընտանիքի վերաբերյալ: Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 28-ին ժամը 16.00-ի սահմաններում Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հայտնվել է հակառակորդի տարածքում: Նրան գտել են ադրբեջանական Ալիբեյլի գյուղի բնակիչներ ու փոխանցել զինվորականներին: Մամիկոն Խոջոյանն ունի առողջական (հոգեկան) խնդիրներ:
Նախորդող հրապարակումներ` 77-ամյա հայ ծերունին կորել է. Ըստ ադրբեջանցիների՝ նա թշնամու տարածքում է
ԿԽՄԿ-ն բանակցում է սահմանը հատած քաղաքացու հետ հանդիպելու համար
Ադրբեջանում հայտնված 77-ամյա ծերունին գնացել էր խաղող քաղելու