ՄՃԽ. Իրավիճակը սահմանագծին աննախադեպ վտանգավոր է դարձել
03/02/2014 11:08

ՄՃԽ. Իրավիճակը սահմանագծին աննախադեպ վտանգավոր է դարձել

Միջազգային ճգնաժամային խումբը իր հերթական զեկույցն է հրապարակել, որում անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին և, մասնավորապես, սահմանագծին ստեղծված լարված իրավիճակին: Զեկույցը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում:

ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածում նշվում է, որ հունվար ամսին, հայ­-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա­ադրբեջանական զորքերի շփման գծում մի շարք միջադեպեր են գրանցվել:

Ըստ զեկույցի՝ արձանագրված բախումներն ու երկու կողմից հնչող պաշտոնական հայտարարություններն իրավիճակն աննախադեպ վտանգավոր են դարձրել. երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են խախտումների հարցում: 

ՄՃԽ. Իրավիճակը սահմանագծին աննախադեպ վտանգավոր է դարձել