Ռուբիկ Հակոբյանը կրկին «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն է
03/02/2014 13:06

Ռուբիկ Հակոբյանը կրկին «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն է

Այսօր խորհրադարանում տեղի է ունեցել «Ժառանգություն» խմբակցության նիստը: Այս մասին խորհրդարանում նիստերի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ նիստի ընթացքում որոշվել է, որ խմբակցության ղեկավար է ընտրվել Ռուբիկ Հակոբյանը, իսկ քարտուղար՝ Թևան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, ինչ-ինչ պատճառներից ելնելով, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հրաժարվեց խմբակցության ղեկավարի պաշտոնից, ում փոխարինեց Զարուհի Փոստանջյանը: Բայց ինչպես հայտնի, Զ. Փոստանջյանը մեկնել է ԱՄՆ սովորելու, և կրկին խմբակցության ղեկավար է նշանակվում Ռ. Հակոբյանը:

Նախորդող հրապարակումներ՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Զարուհի Փոստանջյան

Զ. Փոստանջյան. Պարոն Հակոբյանի որոշումն անսպասելի էր
 

 

Ռուբիկ Հակոբյանը կրկին «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն է