Սամվել Կարապետյանը ռուսական անշարժ գույքի «արքաների» ցուցակում 2-րդն է
03/02/2014 11:43

Սամվել Կարապետյանը ռուսական անշարժ գույքի «արքաների» ցուցակում 2-րդն է

Հայ գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Ռուսական անշարժ գույքի շուկայի «արքաների» ցուցակում, որը հրապարակել է Forbes ամսագրի ռուսական ծառայությունը: Նշենք, որ նախորդ տարվա համեմատ Սամվել Կարապետյանը բարելավել է իր դիրքերը` 2013 թ.-ին «արքաների» ցուցակում նա երրորդն էր:

Forbes-ի տվյալներով` Սամվել Կարապետյանի եկամուտը վարձակալության տրված անշարժ գույքից կազմում է 960 մլն դոլար, իսկ ընդհանուր կարողությունը՝ 3.8 մլրդ դոլար։

Որպես Սամվել Կարապետյանին պատկանող խոշոր օբյեկտներ` Forbes-ն առանձնացրել է Մոսկվայում գործող «ՌԻՈ» առևտրի կենտրոնը, «Գազօյլ պլազա» բիզնես կենտրոնը և Novotel Moscow City հյուրանոցը:

Համաձայն ցուցակի տվյալների` Սամվել Կարապետյանը գործունեություն է ծավալում հիմնականում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալուգայում, Յարոսլավլում, Տուլայում, Բելգորոդում, Իվանովոյում, Վոլոգդայում, Դոնի Ռոստովում, Սարանսկում, Նիժնի Նովգորոդում, Օրելում և Սոչիում։

Նշենք, որ «Անշարժ գույքի արքաների» ցուցակում տեղ է գտել ևս մեկ հայ` Դանիլ Խաչատուրովը, ով «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության համասեփականատերն է։ Նրան պատկանող «Լեգիոն դիվելոփմենթ» ընկերությունը վարձակալությունից ստանում է 70 մլն դոլար եկամուտ։ Նրա ընդհանուր կարողությունն է 2.4 մլրդ դոլար է։

Սամվել Կարապետյանը ռուսական անշարժ գույքի «արքաների» ցուցակում 2-րդն է