Դ. Հարությունյան. Փոստանջյանը ոչինչի չէր հասնի ԵԽԽՎ-ում
04/02/2014 12:39

Դ. Հարությունյան. Փոստանջյանը ոչինչի չէր հասնի ԵԽԽՎ-ում

«Եթե անգամ Զարուհի Փոստանջյանը վիճարկեր ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմը, ինքը ջանք չէր գործադրելու հակառակն ապացուցելու ուղղությամբ, որովհետև գիտեր, որ անգամ այդ վիճարկումը վատ ավարտ չէր ունենալու և որ ոչինչ էլ չէր փոխվելու: Փոստանջյանը հասկացավ, որ ոչինչ չի փոխվելու և ձեռնպահ մնաց այդ հարցը բարձրաձայնելուց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ-ում տասը պատգամավոր վիճարկելու է հայկակական պատվիրակության կազմը:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմը, Դ. Հարությունյանի խոսքով, պետք է վիճարկվեր հիմնավորված:

«Առնվազն տասը պատգամավոր պետք է հայտարարեր և վիճարկեր կազմը, իսկ եթե որևէ պատգամավոր վեր չի կացել և չի բարձրացրել այդ հարցը, ուրեմն պատվիրակության լիազորությունները հաստատվել են»,- ասաց Դ. Հարությունյանը:

Նախորդող հրապարակումներ՝ Փոստանջյան. ԵԽԽՎ-ն կմերժի Հայաստանի պատվիրակության նոր կազմը

«Հովիկ Աբրահամյանը չի կարող փոփոխել ԵԽԽՎ պատվիրակության կազմը»  

 

Դ. Հարությունյան. Փոստանջյանը ոչինչի չէր հասնի ԵԽԽՎ-ում