.jpg)
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է
Այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Կապանի, Նոյեմբերյանի, Գորիս-Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Տավուշի (Բերդ - Ճամբարակ) ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից:
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է:
Ընդհանուր առմամբ հանրապետության ողջ տարածքում հիմնականում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: