Ջ. Ուորլիք. «Մենք մտադիր ենք շարունակել երկխոսությունը»
05/02/2014 13:44

Ջ. Ուորլիք. «Մենք մտադիր ենք շարունակել երկխոսությունը»

Առաջընթաց գրանցելու համար նախևառաջ անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտի ձևավորում և կողմերի միջև վստահության ստեղծում: Այս մասին, «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա հույս է հայտնել, որ ստանձնած պարտավորությունների համաձայն, կողմերը ամբողջությամբ կհետևեն հրադադարի ռեժիմի կանոններին:

Համանախագահը նշել է, որ սահմանագծին առկա լարվածությունը վատ ազդեցություն է ունենում բանակցային պրոցեսի վրա, սակայն առավել բարդություն է առաջացնում այն փաստը, որ արդեն 20 տարի է պահպանվում է ոչ խաղաղություն՝ ոչ պատերազմ վիճակը:

Ջ. Ուորլիքը նշել է, որ իրենք տիրապետում են սահմանագծին արձանագրվող զոհերի ու կորուստների մասին տեղեկատվությանը, սակայն իվիճակի չեն պարզելու, թե ինչպես կամ ով է սանձազերծել տվյալ միջադեպը:

Վերջինս անդրադառնալով նախագահների մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպմանը, նշել է, որ դա կախված է երկու երկրների նախագահների ցանկությունից:

«Անշուշտ մենք մտադիր ենք շարունակել երկխոսությունը»,­- ավելացրել է նա:

Ջ. Ուորլիք. «Մենք մտադիր ենք շարունակել երկխոսությունը»