.jpg)
«Հայաստանում քիչ է պատահում, որ չորս քաղաքական ուժ միավորվեն»
Հայաստանում քիչ է պատահում, որ չորս քաղաքական ուժ միավորվեն, թեկուզ ոչտևական ժամանակ միավորվեն, բայց մի հարցի շուրջ միավորվեն: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Իսկ իշխանությունները, Ա. Ռուստամյանի խոսքով, ջանք չեն խնայում` ոչ իշխանական ուժերի միասնությունը տապալելու համար, որպեսզի «և' քաղաքական ուժերը միմյանց հետ չհամագործակցեն, և' հասարակական միասնություն չլինի»:
Պատգամավորի խոսքով՝ ոչ իշխանական ուժերի համախմբումը, որ տեղի է ունենում, ձեռք չի բերվել մեկ օրում. «Ամենամեծ արվեստը տարաձայնությունների դաշտում միավորվելն է մեկ հարցի շուրջ, և դա մենք փորձում ենք անել»: