.jpg)
Ռուս քաղաքագետ. ՀՀ-ն որպես` ՀԱՊԿ անդամ, պետք է զենքը ստանա նաև անվճար
Բնական է, որ Ռուսաստանը էժան գներով է զենք վաճառում ՀԱՊԿ անդամ Հայաստանին: Զարմանալի է, որ անվճար մատակարարումներ չի իրականացնում, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրների զինումը ՀԱՊԿ ղեկավարության պարտավորություններից է:
Այս մասին, «Վեստի.ազ» լրատվական կայքի հետ զրույցում նշել է Ռազմավարական զարգացման մոդելավորման փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Վերջինս զարմանքով նշել է, որ չի հասկանում, թե ինչու է Ադրբեջանը մանևրում երկու ռազմաքաղաքական բլոկների` ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի միջև, քանի որ եթե ժամանակին ՀԱՊԿ անդամ դառնար, ապա զինամթերք ձեռք կբերեր առավել էժան գներով: