.jpg)
Նաիրա Զոհրաբյան. ՀՀԿ-ի ձեռքին է որոշում կայացնելու բանալին
Մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, երկրին անհրաժեշտ են լրջագույն համակարգային փոփոխություններ: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Չորս ոչ իշխանական ուժերը, պատգամավորի խոսքով, փորձում են ձևավորել քաղաքական օրակարգ. «Մենք առաջնորդվում ենք փոքր քայլերի սկզբունքով, և եկեք առաջ չընկնենք ու դեռ չբացահայտենք, թե ինչ կանենք առաջիկայում»:
Որպես խնդրի լուծում, Ն. Զոհրաբյանն ասաց, որ երկրում չպետք է լինի մեկ քաղաքական ուժի մենաշնորհ:
«Նրանք ունեն մեծամասնություն, իրենց ձեռքին է որոշում կայացնելու բանալին և դա գալիս է նրանից, որ իրենք առաջնորդվում են՝ «մենք շատ ենք, մենք ենք որոշելու» սկզբունքով և մերժում են բոլոր առաջարկները ու փոխարենը ոչինչ չեն անում»,- ասաց ԲՀԿ պատգամավորը՝ ավելացնելով, որ դա երկար տևել չի կարող:
Նախորդող հրապարակում՝ ՀՀԿ-ն տապալեց գազի խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման առաջարկը