.jpg)
Հրդեհ է բռնկվել «Օջախ» ռեստորանային համալիրում
Այս գիշեր ժամը 03.53-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել` 07.19-ին:
Ամբողջությամբ այրվել են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և սրահի գույքը` մասնակի: