.jpg)
Ավտոյուղի ցիստեռնի մեջ ընկած քաղաքացիները գնացել էին փորձանմուշ վերցնելու
Ինչպես արդեն հայտնել էինք, Թամանցիների փողոցում գտնվող ավտապահեստամասերի խանութի դիմաց երկու քաղաքացի ընկել էին ավտոյուղի ցիստեռնի մեջ և մահացել:
Ոստիկանությունից հայտնում են, որ Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում` տնօրեն Մախսուդը և պահակ Արմենը (մնացած տվյալները պարզվում են) փորձանմուշ վերցնելու նպատակով բացել են 20 տ տարողությամբ մետաղյա տարան` լցված մոտ 1 տ օգտագործված յուղով, որի ընթացքում, չպարզված պայմաններում, նրանք ընկել են տարայի մեջ և խեղդվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: