.jpg)
«Լիազորագրերով վաճառված մեքենաների տերերը ԱՊՊԱ-յի հետ խնդիրներ ունեն»
Ավտովարորդների պաշտպանության «Աքիլլես» ՀԿ-ն վերջին օրերին բողոքներ ու ահազանգեր է ստանում վարորդներից: Նրանց մեծ մասը ապահովագրել է մեքենան, սակայն տուգանքի կտրոն է ստացել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ վարարոդներին հորդորելով անմիջապես դիմել ապահովագրական ընկերություն և պարզաբանում պահանջել:
Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ այսօր ոլորտում իրավիճակը բավական փոխվել է. վարորդները գիտեն իրենց իրավուքնները, բացի այդ, կան տեսախցիկներ, որոնք գործը հեշտացնում են և թույլ են տալիս խուսափել թյուրիմացություններից:
«Խնդիրներ կան լիազորագրերով վաճառված մեքենաների հետ: Կան մարդիկ, ովքեր դրանցով վաճառել են են իրենց մեքենաները, բայց դեռ տուգանքի կտորն են ստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ բողոքների մի մասն էլ այս խնդրի հետ է կապված:
Հովհաննիսյանն ադրադարձավ նաև տաքսիների հետ կապված խնդրին. նրանց չեն ապահովագրում: «Այս դեպքերում խնդրում ենք մեզ դիմել գրավոր, որ բողոքներին ընթացք տանք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն նախապես զգուշացրել էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով, հնարավոր է, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտեր ստանան նաև որոշ սպառողներ, ովքեր բարեխղճորեն կատարել են ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրենց պարտականությունը և այդ առումով խախտում թույլ չեն տվել:
Նախորդող հրապարակումներ՝ ԱՊՊԱ համակարգում տեխնիկական խնդիրներ կան. Հնարավոր են անճշտություններ