Ռ. Մորնինգսթար. ԵԱՀԿ ՄԽ­-ն՝ որպես միջնորդ, ավելի ակտիվ է, քան նախկինում
10/02/2014 19:28

Ռ. Մորնինգսթար. ԵԱՀԿ ՄԽ­-ն՝ որպես միջնորդ, ավելի ակտիվ է, քան նախկինում

Ցանկացած կորուստ ողբերգություն է, իսկ վերջին շաբաթների ընթացքում սահմանագծում սրացումներ են նկատվում: Այս մասին, «1նյուզ.ազ» լրատվական կայքի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

«Մենք կոչ ենք անում կողմերին` զերծ մնալ սահմանագծին հրադադարի ռեժիմի կանոնների խախտումներից, որոնք մարդկային կորուստների են հանգեցնում»,-­ նշել է դեսպանը, հավելելով, որ նույնիսկ Սոչիի օլիմպիադայի օրերին սահմանագծում հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքեր են արձանագրվում:

Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-­ն ամեն ինչ անում է հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, սակայն դա հեշտ չէ, որովհետև եթե դա հեշտ լիներ, ապա տարիներ առաջ արդեն լուծված կլիներ:

Մորնինգսթարն ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ-­ը՝ որպես միջնորդ, ավելի ակտիվ է, քան նախկինում:

Անդրադառնալով առաջիկայում նախագահների մակարդակով հնարավոր հանդիպմանը, վերջինս նշել է, որ այդ մակարդակով հանդիպում սպասվում է առաջիկա ամիսներին:

«Մենք հույս ունենք, որ այդ հանդիպումը կկայանա»,­- ասել է նա ու հավելել, որ հիմնախնդրի կարգավորման միակ ուղին բանակցային սեղանի շուրջ նստելն ու այնպիսի քյալերի մշակումը, որը կարող է խաղաղության հանգեցնել: 

Նախորդող հրապարակումներ՝ Հակառակորդը սահմանին կրկին ակտիվ է եղել

Արման Սաղաթելյան. ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը

 

Ռ. Մորնինգսթար. ԵԱՀԿ ՄԽ­-ն՝ որպես միջնորդ, ավելի ակտիվ է, քան նախկինում