.jpg)
Ավտոկայանումների համար ապօրինի գումարներ են գանձել
Մայրաքաղաքում ավտոկայանումների համար ապօրինի գումարներ են գանձել: Երևանի քաղաքապետն այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է առավել խստացնել հսկողությունն ու օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ կիրառել:
«Մենք պետք է լինենք շատ ավելի խիստ և հետևողական: Անընդունելի է, որ մեր համաքաղաքացիները, վճարելով տարեկան կամ որոշակի տուրք վճարովի ավտոկայանատեղիների համար, միաժամանակ մայրաքաղաքի որոշ փողոցներում լրացուցիչ գումարներ են վճարում ինչ-որ անձանց: Վճարովի ավտոկայանտեղիներում ապօրինի գումար գանձողների վերաբերյալ ստացված բոլոր տվյալները պետք է ուղարկել ոչ միայն ոստիկանություն, այլև դատախազություն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: