Անրի Ռենո. Հայաստանը եվրոպամետ քաղաքականություն է վարում
11/02/2014 14:53

Անրի Ռենո. Հայաստանը եվրոպամետ քաղաքականություն է վարում

Հայաստանը եվրոպամետ քաղաքականություն է վարում, մասնակցում է Արևելյան գործընկերության գործընթացին, ընդգրկված է Բոլոնյան գործընթացում: Այս մասին այսօր՝ «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ, ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն։

«Եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ չնայած այն բանին, որ 2013թ.-ի սեպտեմբերին հայտարարվեց Մաքսային Միությանը միանալու մասին»,- ընդգծեց դեսպանը:

Ռենոյի խոսքով՝ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ ընդունվեցին համաձայնագրեր, որոնք համագործակցության նոր ոլորտներ ու եզրեր ստեղծեցին:

«Այդ գագաթաժողովի ժամանակ նոր շունչ հաղորդվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին, որոնք երբեք էլ չէին դադարել»,- ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ շեշտելով, որ Հայաստանի եվրոպամետ քաղաքականությունը պահպանվում է դեռ անկախացման տարիներից:
 

Անրի Ռենո. Հայաստանը եվրոպամետ քաղաքականություն է վարում