.jpg)
Երևանի գլխավոր ճարտարապետ. «Զվարթնոցի» կլոր շենքը պետք է պահպանվի
«Զվարթնոցի» օդանավակայանի հին ուղևորափոխադրող համալիրի քնդմանը Երևանի քաղաքապետարանը բացասական եզրակացություն է տվել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
«Շենքի քանդման հիմնավորումները բավարար չեն: Խորը ուսումնասիրություններ են պետք: Պետք է նոր հասարակական գործառույթներ ներառել, շենքի տեսքը պետք է պահպանվի»,- ասել է Բարսեղյանը՝ հավելելով, որ շենքը Երևանի համար շատ կարևոր և թանկ կառույց է:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Հանրային խորհուրդը, հաշվի առնելով հանձնաժողովնրում տեղի ունեցած քննարկումներն ու հանրային կարծիքը, դեմ էր արտահայտվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու առաջարկին:
Նախորդող հրապարակումներ՝ Ինչպե՞ս եղավ, որ «Զվարթնոցի» հին շենքը հանկարծ դարձավ ոչ սեյսմակայուն
12 մլն դրամ. «Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդելու մտադրության հիմնավորումը
ՀԽ Մշակույթի հանձնաժողովը որոշեց «Զվարթնոցի» հարցով դիմել նախարարություն
Ճարտարապետներն առաջարկում են կառավարչից հետ վերցնել «Զվարթնոցի» հին շենքը