.jpg)
ԱԺ նախագահ. Եթե մեզ պարտադրեն պատերազմ՝ կտանք արժանի հակահարված
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամների, Տավուշի մարզպետի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից:
.jpg)
Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության առաջին կանգառը Տավուշի մարզի զորամասերից մեկն էր: Դիմելով հրամանատարական և սպայական անձնակազմին ու զինվորներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այցի նպատակն է ծանոթանալ զինվորների խնդիրներին՝ համոզմունք հայտնելով, որ այսօր, քան երբևէ, բարձր հիմքերի վրա է գտնվում Ազգային ժողով-ՀՀ պաշտպանության նախարարություն համագործակցությունը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ Նախագահը, Ազգային ժողովը և կառավարությունը կարևորում ու մշտապես ուշադրության կենտրոնում են պահում սահմանապահ զինվորների խնդիրները ու պարբերական այցերի միջոցով փորձում են աջակցել խնդիրների լուծմանը:
.jpg)
Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների գործողություններին՝ նա ընդգծեց, որ մեր զինվորների կողմից համապատասխան հակահարված տրվում է:
«Մենք, ի հակառակ Ադրբեջանի իշխանությունների, քարոզում ենք, որ մեր առջև դրված խնդիրները պետք է լուծենք խաղաղ բանակցությունների արդյունքում, սակայն դա չի լինում միակողմանի: Ինչևէ, Ադրբեջանի իշխանությունները դեռևս ողջամիտ քաղաքականություն չեն դրսևորում: Իհարկե, մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց եթե մեզ պարտադրեն պատերազմ, մենք կտանք արժանի հակահարված և կպաշտպանենք մեր հայրենիքը, մեր հողը, մեր ջուրը»,- ասաց օրենսդրի ղեկավարը:
Խորհրդարանի նախագահը խաղաղ և անվտանգ ծառայություն մաղթեց զինվորներին, որից հետո բարձրացավ սահմանապահ դիրքեր:
.jpg)
.jpg)