.jpg)
Վ. Փափազյան. Մաքսային միությունը քաղաքական համախմբման հարթակ է լինելու
«Մենք չենք կորցրել մեր անկախությունը, այն կա, պարզապես պետք է դրա համար պայքարել, սակայն պետք չէ ներկա ժամանակաշրջանը համեմատել 90-ականների հետ»,- «Հայաստանի այսօր ու վաղը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վահան Փափազյանը:
Նշենք, որ քննարկմանը մասնակցում են նախկին արտգործնախարարներ Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը Վարդան Օսկանյանը:
«Խնդիրը նրանում է, որ մեզ համար խնդիր է օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը: Բա ի՞նչ պետք է ստացվեր: Խնդիրը միայն այն չէ, որ ոչ լեգիտիմ իշխանությունը հենարան է փնտրում դրսում»,- ասաց նախկին ԱԳ նախարարը:
Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ըստ Վ. Փափազյանի, անվերդառնալի չէ, քաղաքականության մեջ, շարունակեց խոսքը բանախոսը, անվերադառնալի երևույթներ չկան:
«Միշտ հնարավորություն կա ինչ-որ բան շտկելու»,- ասաց նա:
Խոսելով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին` Վ. Փափազյանն անկեղծացավ ու ասաց, որ այդքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում ՄՄ-ն:
«Մաքսային միությունը, կարծում եմ, քաղաքական համախմբման հարթակ է լինելու, այսինքն խնդիրը քաղաքական է լինելու և ոչ թե տնտեսական»,- ասաց նա: