Բակո Սահակյանը պարգևատրել է քաղծառայության մի շարք աշխատակիցների
14/02/2014 17:47

Բակո Սահակյանը պարգևատրել է քաղծառայության մի շարք աշխատակիցների

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ` Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր մի շարք աշխատակիցների պարգևատրելու մասին:
Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար ԼՂՀ պետական պարգևներով պարգեւատրվել են՝

«Երախտագիտություն» մեդալով ՝

Բորիս Առուշանյանը
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

Մանվել Բադալյանը
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

«Մխիթար Գոշ» մեդալով՝

Վալերի Աթաջանյանը
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ

Սրբուհի Արզումանյանը
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ,
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խոհրդի անդամ 2004-2008 թթ.:

Նախագահն ստորագրել է նաև կարգադրություն՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ԼՂՀ քաղծառայության խորհրդի մի խումբ աշխատակիցների արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
 

Բակո Սահակյանը պարգևատրել է քաղծառայության մի շարք աշխատակիցների