Գ. Մինասյան. ԼՂՀ տնտեսական ճանաչումը կբերի քաղաքական ճանաչման
14/02/2014 14:31

Գ. Մինասյան. ԼՂՀ տնտեսական ճանաչումը կբերի քաղաքական ճանաչման

Հայաստանը ԼՂՀ-ի հետ գտնվում է «նույն մաքսային միության մեջ» և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու դեպքում ԼՂՀ-ն ևս դառնում է ՄՄ տարածք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադարձավ ԼՂՀ խնդրին` Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու պարագայում:

Գ. Մինասյանը հիշեցրեց, որ ՀՀ ղեկավարությունը մի քանի անգամ հայտարարել են, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի մեջ մաքսային սահման չկա և չի կարող լինել, իսկ դեկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ համաձայնագրեր, որոնցով այս չճանաչված պետությունների միջև վերացվում է մաքսային վճարները:

Ըստ նրա՝ այս համաձայնագրերը հեշտացնում են ԼՂՀ-ի հետ կապված խնդիրները, որոնք կապված է ԼՂՀ-ի վերջնականապես ճանաչման հետ. ԼՂՀ-ն դառնում է Մաքսային միության տարածք` լինելով նույն կարգավիճակում ինչպես չճանաչված Աբխազիան և Հարվային Օսիան:

«ԼՂՀ-ն տնտեսական ճանաչում է ունենալու, որը նաև քաղաքական ճանաչման հիմք կլինի ապագայում»,-ասաց բանախոսը:
 

Գ. Մինասյան. ԼՂՀ տնտեսական ճանաչումը կբերի քաղաքական ճանաչման