.jpg)
Պ. Հայրիկյան. Կառավարության հրաժարականի պահանջը բարձրացնելը ծիծաղելի է
Կառավարության հրաժարականի պահանջը բարձրացնելը ծիծաղելի է: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Կառավարության հրաժարականի հարցը բարձրացնելու համար կան սահմանադրորեն նախատեսված որոշակի ընթացակարգեր: Ինձ թվում է՝ այդ պահանջն առայժմ միայն զրույցի մակարդակով է»,- ասաց Պ. Հայրիկյանը:
Շարունակելով խոսքը` Պ. Հայրիկյանն ասաց, որ պետք չէ լուրջ ուշադրություն դարձնել վարչապետի հրաժարականի պահանջներին.
«Հայաստանում Սերժ Սարգսյանից բացի ուրիշ դեմք կա՞, որ որոշում է կայացնում: Այդ ի՞նչ մանկապարտեզային խաղեր են, թե Տիգրան Սարգսյանը պետք է հրաժարական տա: Տասը հատ Տիգրան Սարգսյան հրաժարական տա, և տասը հատ նոր Տիգրան Սարգսյան գա, բոլորն էլ կատարելու են Սերժ Սարգսյանի ցանկությունները»:
Բոլոր այն ուժերը, որոնք խոսում են Տիգրան Սարգսյանի հրաժարականի կարևորության մասին, ըստ Հայրիկյանի, նրանք բոլորն էլ անլուրջ մարդիկ են:
Նախորդող հրապարակում՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի քննարկումն ավարտվեց
Գալուստ Սահակյան. Բանի տեղ չենք էլ դնում իրենց