.jpg)
ԻՒՀ դեսպան. ԼՂ հակամարտության լուծման միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է
«Իրանը չի կարող իր շուրջն առկա հակամարտությունների հանդեպ անտարբեր լինել»,- այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Թեհրանի ունեցած դիրքորոշմանը, մասնավորապես պատասխանել է. «Իրանի սահմանների անվտանգությունը կապված է տարածաշրջանի երկրների անվտանգության հետ. Մենք չենք կարող մեր շուրջն առկա հակամարտությունների հանդեպ անտարբեր լինել»:
Շարունակելով խոսքը՝ դեսպան Փաքայինը հավելել է. «ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմերի հետ հարաբերություններ ունենալը և հավասարակշռված քաղաքականություն վարելը կարևոր գործոն է, որը նպաստում է հակամարտության լուծմանը: Մենք համոզված ենք, որ ԼՂ հակամարտության լուծման միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է»:
Նախորդող հրապարակումներ՝ Իրան-Արևմուտք կապերի բարելավումը կնպաստի ԼՂ հակամարտության լուծմանը
Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ծրագիր ունի