.jpg)
Լ. Ալավերդյան. 5 տոկոս պահումները խախտում են մարդու սեփականության իրավունքը
Պարտադիր եկնսաթոշակային կուտակային համակարգը մարդու սեփականության իրավունքի ոտնահարման դասական օրինակ է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
«Այդ համակարգը ոչ ոքի վստահություն չի ներշնչում, և քանի դեռ Սահմանադրական դատարանն այս հարցով վերջնական որոշում չի կայացրել, հինգ տոկոսի պահումը պետք է դիտել որպես քաղաքացիների սեփականության իրավունքի խախտում»,- ասաց նա՝ հավելելով, որ մարդիկ իրենք պետք է տեր կանգենն իրենց իրավունքներին:
Անդրադառնալով մետրոպոլիտենի երեք աշխատակիցների` աշխատանքից հեռացնելու հարցին, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ մեր երկրում մարդիկ, ում իրավունքները ոտնահարվել են, շատ հաճախ չեն ուզում բողոքել ու նմանատիպ շատ անտրամաբանական դեպքեր կան. «Մարդը, որն աշխատում է, չի կարող աղքատ լինել, իսկ Հայաստանում աշխատող մարդն աղքատ է»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն
ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»
«Դեմ եմ պարտադիրին» միացել են շոու-բիզնեսի ներկայացուցիչները. Լուսանկարներ