Ս. Օհանյան. Հակառակորդը չի կարողանում զսպել իր ռևանշիստական նկրտումները
15/02/2014 13:22

Ս. Օհանյան. Հակառակորդը չի կարողանում զսպել իր ռևանշիստական նկրտումները

Քիչ առաջ ԵԿՄ 10-րդ համագումարում ելույթ ունեցավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ելույթի սկզբում նախարարը իր և Զինված ուժերի ամբողջ անձնակազմի անունից ողջունեց իրենց մարտական ընկերներին, բոլոր նրանց, ովքեր կյանքը չխնայեցին՝ պայքարեցին Արցախի և Հայաստանի անկախության համար:

«Բանակն ու ազատամարտիկները հայրենիքի պաշտպանության երկու կարևորագույն բաղադրիչներն են: Դրանց և պետության միասնականությունը մեր կարևորագույն նպատակն է: Պետություն, բանակ, ազատամարտիկներ միասնությունը անհաղթելի է»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ այսօրվա համագումարը տեղի է ունենում սահմաններին որոշակի անհանգստության պայմաններում.

«Հակառակորդը այլևս չի կարողանում զսպել իր ռևանշիստական նկրտումները: Թշնամին ուժ չունի խոստովանելու իր թուլությունը՝ կրտսեր սերժանտ Արմեն Հովաննիսյանի և նրա ընկերների առջև»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը խախտում է զինադադարը՝ անգամ օլիմպիական խաղերի ընթացքում, որոնք դարեր ի վեր, գոնե ժամանակավոր խաղաղության երաշխիք էին ամբողջ աշխարհում:

«Պատմություն ու ավանդույթներ չի կարող հարգել այն պետությունը, որը պատմություն, ավանդութներ ու ավանդույթների պատմություն ուղղակի չունի»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա խոստացավ, որ ամեն ինչ անելու է՝ ՀՀ անվտանգության երաշխավոր բանակի հիմքերն ավելի ամրացնելու համար.

«Մենք այլ ճանապարհ չունենք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն կռված տղաներին, ովքեր այս օրերին իրենց պատրաստակամութունն են հայտնում կանգնել սահմանները պահող մեր երիտասարդների կողքին»,- ասաց նախարարը:

Նախորդող հրապարակումներ` Մանվել Գրգորյան. Մենք առանձնահատկություն ունենք` ազգովի երկրապահ ենք

 Սերժ Սարգսյան. Ոչ մի հայաստանցի չպետք է օտրված մնա իր երկրում

Մեկնարկեց Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարը

Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն

Ս. Օհանյան. Հակառակորդը չի կարողանում զսպել իր ռևանշիստական նկրտումները