.jpg)
Կ. Աճեմյան. Սադրանքները ծառայեցվում են նեղ քաղաքական նպատակների համար
Ադրբեջանը վերջին շրջանում, տարբեր «փորձագետների» միջոցով փորձում է ցույց տալ, թե Հայաստանում կան ուժեր, որոնց ձեռնտու է սահմանային միջադեպերի ուռճացումը:
Aysor.am-ի հետ զրույցում, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ լարվածությունն ու տարածաշրջանային անկայունությունը հակասում են Հայաստանի շահերին ու այդ տեսանկյունից, Հայաստանն ամեն ինչ անում է տարածաշրջանային կայունությունը ապահովելու համար:
Ըստ պատգամավորի՝ որքան էլ Ադրբեջանը փորձի իր սադրանքների մեղքը բարդել հայկական կողմի վրա, դա նրան չի հաջողվի, քանի որ միայն ադրբեջանական քարոզչամեքենան կարող է լուրեր տարածել, թե դա ձեռնտու է հայկական կողմին:
Կ. Աճեմյանը նշեց, որ սահմանային սադրանքները ուղղորդվում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից ու ծառայեցվում այդ երկրի ընթացիկ քաղաքական նպատակների համար: