ԱԻՆ. Երկրաշարժերը պտտվում են մեր շուրջ, բայց խուճապի առիթ չկա
17/02/2014 12:48

ԱԻՆ. Երկրաշարժերը պտտվում են մեր շուրջ, բայց խուճապի առիթ չկա

Մեր հանրապետության շուրջ գրանցված երկրաշարժերը մեզ համար վտանգավոր չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ փրկարարական ծառայության փոխտնօրեն Նիկոլայ Գրիգորյանը.

«Սեյսմիկ իրավիճակը նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, լուրջ միջոցներ են ներդրվում Գառնիի խզվածքի վրա դիտակայանի կառուցումը ավարտին հասցնելու համար»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը, միաժամանակ նշելով՝ սեյսմիկ կայանների մեծ մասը բավականին մաշված են.

«Մեր 150 սեյսմիկ կայանների մեծ մասը մաշված են, սակայն ճապոնացիների, ամերիկացիների, ռուսների հետ համագործակցության արդյունքում դրանք ևս նախատեսվում է թարմացնել: Բացի այդ կառուցվում են նոր դիտակետեր»,- ասաց փրկարար ծառայության փոխտնօրենը:

Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի շուրջ սեյսմիկ ակտիվությունը մեզ համար վտանգավոր չէ.

«Երկրաշարժերը պտտվում են մեր հանրապետության շուրջ, բայց մեզ համար որևէ խուճապի առիթ չկա»,- ասաց նա:
 

ԱԻՆ. Երկրաշարժերը պտտվում են մեր շուրջ, բայց խուճապի առիթ չկա