Ն. Գրիգորյան. Կենդանուն փրկելու կանչերը չեն կարող ծիծաղելի կամ անպետք լինել
17/02/2014 13:07

Ն. Գրիգորյան. Կենդանուն փրկելու կանչերը չեն կարող ծիծաղելի կամ անպետք լինել

Չեմ կարծում, թե շների և կատուների փրկությունը ծիծաղելի է կամ միջոցների վատնում փրկարարական ծառայության կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով վերջերս ԱԻՆ-ի կողմից կենդանիների փրկության հաճախակի դեպքերին, ասաց ԱԻՆ փրկարարական ծառայության փոխտնօերն Նիկոլայ Գրիգորյանը:

«Կենդանուն փրկելու համար արված կանչերը չեն կարող ծիծաղելի կամ անպետք լինել: Շատերի համար նրանք ընկերներ են, և անպայման պետք է փրկել նրանց փորձանքից»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:

Փրկարարական ծառայության փոխտնօրենի խոսքով՝ վերջերս իկսապես շատացել են կենդանիներին փրկելու վերաբերյալ կանչերը.
«Մենք էլ հնարավոր չափով փորձում ենք օգնել բոլորին»,- ասաց նա:

Նախորդող հրապարակում՝ Ն. Գրիգորյան. ԱԻՆ առաջնահերթություններից մեկը փոքր ավիացիայի ստեղծումն է

Երևանում շան թաթերը կապել ու նետել են գետը (Տեսանյութ)

 

Ն. Գրիգորյան. Կենդանուն փրկելու կանչերը չեն կարող ծիծաղելի կամ անպետք լինել