.jpg)
Ն. Գրիգորյան. ԱԻՆ առաջնահերթություններից մեկը փոքր ավիացիայի ստեղծումն է
Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության համար այսօր առաջնային նպատակներից մեկը փքր ավիացիայի ստեղծումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ փրկարարական ծառայության փոխտնօրեն Նիկոլայ Գրիգորյանը:
«Մեր օրակարգում է Ստեփանավանի ու Կապանի օդանավակայանների վերաբացումը: Իսկ փոքր ավիացիան թույլ կտա որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել օդից, ինչպես նաև կմասնակցի հրդեհաշիջման աշխատանքներին»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:
Փրկարար ծառայության փոխտնօրենի խոսքով՝ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև արտակարգ իրավիճակների հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման ուղղությամբ.
«Նախատեսվում է, որ ռուսական կողմն այս կենտրոնի ստեղծման համար կներկրի 12 մլն դոլարի սարքավորումներ, մեքենաներ և այլ անհրաժեշտ իրեր: Այդ թվում՝ ուղղաթիռ»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Կվերակառուցվի «Ստեփանավանի» օդանավակայանը
«Ստեփանավան» օդանավակայանը կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին