.jpg)
ԼՂՀ նախագահն այսօր այցելել է մի շարք զորամասեր
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և ծանոթացել զինվորների առօրյային, պաշտպանության համակարգինև առաջնագծի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին:
Բակո Սահակյանը նշել է, որ բանակաշինությունը եղել է և կմնա մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը և այս համատեքստում հատուկ ընդգծել սահմաններն ամուր պահելու կարևորությունը` այն համարելով մեր ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարևորագույն բաղադրամասերից մեկը:
Այնուհետև Նախագահն այցելել է «Մադաղիս-1» ՀԷԿ և ծանոթացել կայանի աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարևորել է այս էներգահանգույցի դերը հանրապետության էներգետիկ անվտանգության և կայուն տնտեսական աճի ապահովման գործում` կոնկրետ հանձնարարականներ տալով աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: