.jpg)
«Իշխանությունը հույս ունի՝ կկարողանա զսպել քաղաքացիներին, բայց սխալվում է»
Միջազգային հարթակներում Սերժ Սարգսյանը մեր երկիրը մեկուսացրեց բոլոր հնարավոր տարբերակներով: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է վասալային քաղաքականությունը: Նախագահական ընտրությունների մեկ տարի հետո, ներկայացնելով իր ազգային զեկույցը, այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցութան նախագահ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մեկ գիշերվա մեջ գիծ քաշվեց Եվրամիության հետ ասոցացմանը, և դա փոխարինվեց Մաքսային միությամբ, որտեղ, ինչպես պարզվեց, Հայաստանին այդքան էլ գրկաբաց չէին սպասում»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` ավելացնելով, որ ՄՄ-ի շրջանակում կնքված պայմանագրերը դավաճանության են նման:
Նա խոսեց կեսաթոշակային համակարգի ներդրման, կարմիր գծանշանների, ուղեվարձի թանկացման մասին` նկատելով, որ նման որոշումները կայացվում են` «առանց բանի տեղ դնելու ժողովրդի դժգոհությունը»:
«Իշխանությունը հույս ունի, որ կկարողանա զսպել քաղաքացիներին և նրանց համախմբումը, սակայն սխալվում է: Մեր նպատակն է` արդար ընտրությունների միջոցով իշխանության հաստատումը, սակայն երկրում աճող քաղաքացիական շարժումները վկայում են, որ վարչախմբի վարած քաղաքականությունը մատնված է ձախողման: Մենք ժողովրդին կվերադարձնենք իր ոտնահարված արժանապատվությունը, իրավունքները»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյան. Բարև բոլորին, ձեզ լիքը կարոտել էի