Սերգեյ Մինասյան. 4 ոչ իշխանական ուժերի միավորումն ուժեղության նշան չէ
18/02/2014 13:21

Սերգեյ Մինասյան. 4 ոչ իշխանական ուժերի միավորումն ուժեղության նշան չէ

Խորհրդարանի ոչ իշխանական 4 ուժերի միավորումը և Կառավարության հրաժարականի պահանջը խոսում է ոչ թե ընդդիմության ուժի մասին, այլ` հակառակի: Ոչ իշխանական 4 ուժերի նախաձեռնածը գործընթաց է զուտ գործընթացի համար։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

«Այդ 4 կուսակցությունները, կարծես, ճգնաժամի մեջ են, և թվում է, թե միացան ու փորձում են ստեղծել թեկուզ ոչ երկարաժամկետ միավորում»,- ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ անիրատեսական է ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին համարել նույն գաղափարակից:

Շարունակելով խոսքը` Ս. Մինասյանը նկատեց, որ 4 ուժերի կողմից փորձ է արվում ցույց տալ քաղաքական ակտիվություն:

Ինչ վերաբերում է համագործակցության արդյունքներին, ապա, ըստ քաղաքագետի, դա տեսականորեն անհնար է, որովհետև. «ՀՀԿ-ն մեծամասնություն է և որոշումներն ընդունվում են  ըստ ցանկության»:

Նախորդող հրապարակում՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի քննարկումն ավարտվեց

Սերգեյ Մինասյան. 4 ոչ իշխանական ուժերի միավորումն ուժեղության նշան չէ