Նախագահը, գուցե, կմասնակցի Արևելյան գործընկերության գագաթաժողովին. 1in.am
19/02/2014 13:07

Նախագահը, գուցե, կմասնակցի Արևելյան գործընկերության գագաթաժողովին. 1in.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հաջորդ գագաթաժողովին, որը տեղի կունենա Պրահայում՝ ապրիլի 23-24-ին:

Արևելյան գործընկերության հարցերով Չեխիայի ԱԳՆ հատուկ բանագնաց Պետեր Մարեշն օրերս նշել էր, որ գագաթաժողովին կմասնակցեն ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը և ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները:

Հարցին՝ մասնակցելո՞ւ է արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գագաթաժողովին, և ի՞նչ է նախատեսվում գագաթաժողովի ընթացքում Հայաստանի վերաբերյալ, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը պատասխանեց, որ, որպես կանոն, ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ նախագահի այցերի մասին տեղեկացնում է պատշաճ կարգով և ժամանակին:

«Այնուամենայնիվ, նշեմ, որ սույն թվականի հունվարի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է իր մտադրությունը՝ մասնակցելու Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին»,- ասել է Արման Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահը հայտարարել էր. «Մենք համոզված ենք, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները միանգամայն հնարավոր է զարգացնել ոչ թե հակադրության, այլ համատեղելիության և համագործակցության հունով: Այս իմաստով Արևելյան գործընկերությունը կարող է բնական կամուրջ դառնալ՝ նպաստելով տնտեսական ինտեգրմանը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս:

Նյութի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Նախագահը, գուցե, կմասնակցի Արևելյան գործընկերության գագաթաժողովին. 1in.am