Դեսպան Միքայել Մինասյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետական քարտուղարին
19/02/2014 20:04

Դեսպան Միքայել Մինասյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետական քարտուղարին

Այսօր Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինը: Հանդիպմանը ներկա էր նաև աշխատանքային այցով Սուրբ Աթոռում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ, Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սուրբ Աթոռի, ինչպես նաև Հռոմի Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Սիրիական ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակի, քրրիստոնյաների լայնածավալ արտագաղթի, Մերձավոր Արևելքում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման հետ կապված խնդիրների շուրջ:
 

Դեսպան Միքայել Մինասյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետական քարտուղարին