Իգիթյան. Արցախի անվտանգությանը հարցն ավելի վատ է, քան մինչև սեպտեմբերի 3-ը
20/02/2014 13:32

Իգիթյան. Արցախի անվտանգությանը հարցն ավելի վատ է, քան մինչև սեպտեմբերի 3-ը

«Մենք Մաքսային միություն մտանք Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար, սակայն ես կարծում եմ, որ սեպտեմբերի 3-ից հետո անվտանգության հարցն ավելի վատ է, քան` մինչև սեպտեմբերի 3-ը»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀՇ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը:

Նա օրինակ բերեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի, ուղղաթիռների վաճառքը: Հ. Իգիթյանը կարծում է, որ Ռուսաստանը պետք է հայտարարի, որ Հայաստանը իր ռազմավարական դաշնակիցն է և գոնե մի փոքր պետք է արտոնություններ տրվեն Հայաստանին և հայերին:

Ասուլիսին մասնակից ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը համաձայնեց, որ ՄՄ անդամակցումը կապված է Ղարաբաղի անվտանգության հետ, սակայն հավելեց, որ այլ կոմպենենտներ ևս կան:

«Ադրբեջանը մեզ խանգարել է բոլոր ինտեգրացիոն գործընթացներում: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Ղարաբաղի անվտանգության և հետագա կարգավորման գործընթացը Հայաստանը տանում է դեպի լայն ինտգեգրացիոն գործընթացներ, որտեղ Ղարաբաղը հաշվի է առնվելու: Իսկ եթե Ղարաբաղն էլ լիարժեք մաս կազմի ինտեգրացիոն գործընթացին, ապա ավելի բարդ է լինելու այն լուծումը, որը պատկերացնում է Ադրբեջանը: Այսինքն՝ ռազմական լուծումը, որը ցանկանում է Ադրբեջանը, բացառվում է»,- ասաց Ա. Զաքարյանը:

Իգիթյան. Արցախի անվտանգությանը հարցն ավելի վատ է, քան մինչև սեպտեմբերի 3-ը