.jpg)
Գերիների վերաբերյալ Կարմիր Խաչը հրապարակման ենթակա տեղեկություններ չունի
Տևական ժամանակ է` որևէ տեղեկություն չի հաղորդվում Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի և քաղաքացիական 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մասին:
Aysor.am-ը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի բաժնից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է ՀՀ քաղաքացիների հարցով բանակցությունները:
ԿԽՄԿ-ից հայտնեցին, որ բանակցությունները շարունակվում են, սակայն հրապարակման ենթակա տեղեկատվություն այս պահին չկա:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Հայ զինծառայողը չի կողմնորոշվել տեղանքում: Իսկ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հայտնվել է հակառակորդի տարածքում այս տարվա հունվարի 28-ին: Նրան գտել են ադրբեջանական Ալիբեյլի գյուղի բնակիչներ ու փոխանցել զինվորականներին: Մամիկոն Խոջոյանն ունի առողջական (հոգեկան) խնդիրներ: