.jpg)
«Կուտակայինի» համաժողովն ընդհատվեց. «Դեմ եմ» ակտիվիստները դահլիճում են
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն իրենց դրոշներով մտել են Կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ համաժողովի դահլիճ:
Երիտասարդները խնդրեցին, որ դահլիճում իրենց ընդամենը 3 րոպե տրամադրեն և թույլ տան ասել իրենց խոսքը ներկաներին, բայց համաժողովի կազմակերպիչները որևէ կերպ չընդառաջեցին և խոսքի իրավունք չտվեցին երիտասարդներին:
Սրան ի պատասխան՝ «Դեմ եմ»-ի անդամները հավաքվածների համար մեջբերեցին ԵԿՄ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքերը, թե հասարակության 80 տոկոսը դեմ է այս օրենքին:
Համաժողովի կազմակերպիչները երիտասարդների ակցիայից հետո ընդհատեցին ու փակված համարեցին համաժողովը:
Նախորդող հրապարակումներ՝ «Դ!եմ եմ» թիմը կոչ է անում հավաքվել «Էլիտ Պլազա» հյուրանոցի մոտ
Վարչապետ. Կուտակային կենսաթոշակային համակարգը աշխարահի ամենաբարդ ռեֆորմն է
«Կուտակայինի» համաժողովից քաղաքացուն դուրս բերեցին բռնի ուժով