.jpg)
Ջոն Հեֆերն. Կենսաթոշակային հիմնադրամները հարգված կազմակերպություններ են
Հայաստանում Կենսաթշակային բարեփոխումների համար կա երեք կարևոր կետ: Այս մասին Կուտակային կենսաթոշակների վերաբերյալ կազմակերպված համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
«Այս բարեփոխումներն անհրաժեշտ են և մենք աշխատել ենք ՀՀ կառավարության հետ կենսաթոշակային նոր համակարգ ձևավորելու ուղղությամբ»,- ասաց դեսպանը:
Շարունակելով խոսքը` դեսպանը նշեց, որ հանրային իրազեկվածությունը, հարության աջակցությունը այս գործում շատ կարևոր խնդիր է` կոչ անելով կառավարությանը, որպեսզի ավելի շատ աշխատի քաղաքացիական հասարակության հետ, այս գործընթացը պարզ, ընկալելի լինի և հաջողություն ունենա:
Ինչ վերաբերում է կենսաթշակային հիմնադրամներին, ապա դեսպանը նշեց, որ հիմնադրամները ձևավորվում են, մասնավոր են և գործարկվում են միջազգային համբավ ունեցող կառավարիչների կողմից, և այդ երկու ընկերությունները, որոնք տնօրինելու են այդ գումարները, ԱՄՆ դեսպանի խոսքով, հարգված կազմակերպություններ են:
Ջոն Հեֆերնը նշեց, որ ԱՄՆ-ում նույնպես կա սոցիալական ապահովության համակարգ, որը պարտադիր է, որը պետության կողմից գործարկվող է և մասնավոր չէ:
«Մեզ մոտ բանավեճեր կան, որոշ քաղաքական գործիչներ, ուժեր նույնպես կցանկանային, որպեսզի մեզ մոտ նույնպես մասնավոր կենսաթոշակային համակարգ գործեր»,- ասաց դեսպանը` բնական համարելով, որ համակարգի շուրջ լարվածություն է առաջացրել:
Նախորդող հրապարակում` Ինչպես դահլիճից դուրս հրավիրեցին «Դեմ եմ»-ի մասնակցին (Տեսանյութ)
«Դ!եմ եմ» թիմը կոչ է անում հավաքվել «Էլիտ Պլազա» հյուրանոցի մոտ
Վարչապետ. Կուտակային կենսաթոշակային համակարգը աշխարահի ամենաբարդ ռեֆորմն է